LeanChair գրասեղան-աթոռը թույլ է տալիս հենված աշխատել (լուսանկարներ, տեսանյութ)
LeanChair գրասեղան-աթոռը, որի վրա հնարավոր է աշխատել հենված դիրքում, այլ կերպ ասած՝ «հենաթոռը», ստեղծել է Կենտուկի նահանգում (ԱՄՆ) բնակվող ծրագրավորող Վեյն Յիգերը, գրում է Daily Mail-ը։
Ըստ Վեյնի՝ իր հենաթոռն օգնում է համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնող մարդկանց ողնաշարն ազատել ծանրությունից ու թույլ տալ մի փոքր հանգստանալ։
Նա պնդում է, որ իր հենաթոռն օգտագործողի ոտքերից նվազեցնում է մարմնի ծանրության շուրջ 25 տոկոսը։
Այն ունի ձեռքերի հենակներ, ծալովի սեղանիկ, որի վրա կարելի է դնել համակարգիչը կամ գիրքը։
Գիտնականները գտնում են, որ երկար ժամանակ նստած անցկացնելը նույնքան վնասակար է, որքան ծխելը, քանի որ այն կարող է առաջացնել սրտանոթային մի շարք հիվանություններ։
















