Nokia-ն կվերադառնա սմարթֆոնների շուկա

13:38 • 19.06.15

Ֆիննական Nokia-ն պատրաստվում է սմարթֆոնների շուկա վերադառնալ: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ռաջիվ Սուրին գերմանական Manager Magazin ամսագրին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ ներկայում Nokia-ն գործընկերներ է փնտրում սմարթֆոններ ստեղծելու համար: Ընկերությունը, ընդ որում, չի զբաղվի դրանց արտադրությամբ, այլ միայն կմշակի մոդելներ և դրանց համար կվաճառի Nokia անվանումով արտադրության լիցենզիաներ:

 

Ներկայում ընկերությունն իրավունք չունի իր անունով սմարթֆոններ արտադրել՝ Microsoft-ի հետ համաձայնության արդյունքում: Սմարթֆոններում Nokia-ի անվան սահմանափակումը հանվում է 2016 թվականի վերջին: Այժմ ընկերությունը Foxconn չինական ընկերության հետ առաջարկում է Nokia N1 պլանշետ, որն աշխատում է Android-ով:

 

Nokia-ն կվերադառնա սմարթֆոնների շուկա