Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին հորդորում է գործել օրենքի շրջանակներում

23:18 • 19.06.15

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

 

«Հարգելի′ քաղաքացիներ,


Ձեր մասնակցությամբ իրականացվող հավաքը ժամը 23 .00-ից հետո անօրինական է, իսկ հավաքի մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:


Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական խնդիրների շահարկումով՝ մեր քաղաքացիներին զգացմունքային գործողությունների դրդելու ցանկացած փորձից, որոնք կարող են տանել արկածախնդրության և ունենալ անցանկալի հետևանքներ:


Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում և երաշխավորում օրինական հավաքի մասնակիցների իրավունքներն ու անվտանգությունը:


Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ անօրինական հավաքի վայրում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու դեպքերում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է կիրառվել ֆիզիկական ուժ»:

 

Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին հորդորում է գործել օրենքի շրջանակներում