Թաջ Մահալում անվճար Wi-Fi է գործում

14:24 • 19.06.15

Աշխարհի տեսարժան վայրերից մեկում՝ հնդկական Թաջ Մահալում, անվճար անլար ինտերնետ՝ Wi-Fi է տրամադրվում։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, 17-րդ դարի համալիրում ինտերնետային ծառայություն է մատուցում Bharat Sanchar Nigam պետական ընկերությունը:

 

Այժմ Թաջ Մահալի այցելուները կարող են 30 րոպեում իրենց «սելֆիները» ներբեռնել կամ Facebook մտնել, սակայն ժամանակի ավարտից հետո դրա համար ստիպված են լինելու վճարել:
 

Հնդկաստանը տեխնոլոգիական շատ ընկերությունների համար հիմնական շուկա է հանդիսանում:

Թաջ Մահալում անվճար Wi-Fi է գործում