Ճապոնիայում 1 րոպեում 1000 հատ Pepper ռոբոտ է վաճառվել (լուսանկարներ)
Ճապոնիայում 1000 հատ Pepper մարդակերպ ռոբոտ է վաճառվել վաճառքի մեկնարկից 1 րոպե անց, նշված է ընկերության կայքում, գրում է gazeta.ru-ն։
Aldebaran Robotics SAS ընկերության հետ համատեղ մշակված Pepper ռոբոտը կարողանում է խոսել, ընկալել մարդու դեմքի արտահայտությունները և արձագանքել մարդու տրամադրությանը, ինչպես նաև այն կարող է կատարել պարզագույն հրահանգներ, օգնել տան մաքրման գործերում և գունավորել միայնակ մարդկանց կյանքը։
Մեկ օրինակի արժեքը շուրջ 1800 դոլար է։ Ռոբոտի մասին մանրամասն՝ այստեղ։







![]()











