Հյուսիսային Կորեան հայտարարել է ՁԻԱՀ-ը և Էբոլան բուժող հրաշք դեղամիջոց ստեղծելու մասին

00:30 • 20.06.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այդ երկիրը հրաշք - դեղամիջոց է ստեղծել, որ կանխարգելում և բուժում է միանգամից մի քանի մահացու հիվանդություններ:

 

The Huffington Post-ի փոխանցմամբ` այդ հիվանդությունների թվում են ՋԻԱՀ-ը և Էբոլան, Մերձավորարևելյան շնչառական կորոնավիրուսը և Ծանր սուր շնչառական սինդրոմը: Ըստ հյուսիսկորեական լրատվամիջոցների`  Kumdang-2  անվանումով միջոցը ստեղծվել է ժենշենից և «բացառիկ երկրային տարրերի» միախառնումից` դեռ 1996-ին:

 

Աղբյուրը նշում է, որ այդ փակ երկիրն ապացույցներ չի ներկայացրել, ինչը հնարավոր է՝թերահավատություն առաջացնի հայտարարության նկատմամբ:

Նշվում է, որ հայտարարությունը հնչել է այդ երկրում սովի ու երաշտի մասին տեղեկությունների ֆոնին:

 

 

Հյուսիսային Կորեան հայտարարել է ՁԻԱՀ-ը և Էբոլան բուժող հրաշք դեղամիջոց ստեղծելու մասին