Chariot Skates. թեթև և արագընթաց այլընտրանքային անվաչմուշկ (լուսանկարներ, տեսանյութ)
Chariot Skates այլընտրանքային անվաչմուշկն արժանի է բոլորի ուշադրությանն իր կառուցվածքի և ունակությունների շնորհիվ, գրում է mirfactov.com-ը։
Անվաչմուշկի կառուցվածքն իրենից ներկայացնում է երկու մեծ անիվ, որոնք հասնում են մինչև այն կրողի ծնկները, իսկ հատուկ ամրակները թույլ չեն տալիս, որ այն դուրս թռչի ընթացքի ժամանակ։
Այս անվաչմուշկի գաղափարը պատկանում է ավստրալացի գյուտարար Մայքլ Ջենքինսին։ Դրա նախատիպը հայտնվել է 2004-ին, իսկ 2009-ին դուրս է եկել զանգվածային արտադրության։
Նշվում է, որ դրանով կարելի է հեշտությամբ անցնել անհարթ մակերևույթների վրայով, անվնաս իջնել խոտածածկ զառիթափերից, ազատորեն տեղաշարժվել՝ ճիշտ այնպես՝ ինչպես հեծանվով։













