Գիտնականները պարզել են` որքան օգտակար կարող է լինել օրական ընդամենը 2 կտոր շոկոլադը
Բրիտանական The Independent պարբերականը հայտնում է նոր հետազոտության մասին, որի համաձայն՝ օրական ընդամենը երկու կտոր շոկոլադը կարող է շատ օգտակար լինել:
Բրիտանացի գիտնականները նման եզրակացության են եկել 12 տարի շարունակ ուսումնասիրելով 21.000 մարդու սննդակարգը:
Աղբյուրն առաջարկում է նկատի ունենալ այս հետազոտությունը և շոկոլադին զուտ որպես քաղցրեղեն չվերաբերվել:
Աբերդինի համալսարանի գիտնականներն ասում են, որ ամեն օր 100 գրամ շոկոլադ ուտելով` մարդ կարող է 25 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների և 23 տոկոսով էլ` կաթվածի հավանականությունը:
Հետազոտությամբ պարզվել է նաև, որ ավելի շատ շոկոլադ սպառողները ավելի երիտասարդ են մնում, ավելի քիչ են կշռում և ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն ունեն:
Գիտնականները նաև պնդում է են, որ նվազ առողջարար համարվող կաթով շոկոլադը իրականում ոչ պակաս առողջարար է, քան դառը շոկոլադը:










