HP-ն ներկայացրել է գործարարների համար նախատեսված Pro Tablet 608-ը (լուսանկարներ)

13:04 • 20.06.15

HP ընկերությունն իր պլանշետների տեսականին համալրել է Pro Tablet 608 նոր մոդելով, գրում է 3dnews.ru-ն։

 

Փոքրիկ համակարգիչն ունի 2048x1536 լուծաչափով 7.9 դյույմանոց էկրան։ Այն պաշտպանված է Corning Gorilla Glass 4 ապակեպատմամբ։

 

Մոդելն ունի 1.4 ԳՀց հզորության Intel Atom x5-Z8500 պրոցեսոր, աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով։ Համալրված է 8ՄՊ տեսախցիկով, ինչպես նաև ունի 32 ԳԲ ներկառուցված և 2ԳԲ օպերատիվ հիշողություն։

 

Այն ամերիկյան շուկայում կարժենա 480 դոլար։

HP-ն ներկայացրել է գործարարների համար նախատեսված Pro Tablet 608-ը (լուսանկարներ)