Oppo Mirror 5 սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի հունիսի վերջին. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)

11:56 • 20.06.15

GSMArena ինտերնետային ռեսուրսի մոտ են հայտնվել Oppo ընկերության Mirror 5 սմարթֆոնի լուսանկարները, ինչպես նաև կայքին հայտնի են դարձել հունիսի վերջին հասանելի դարձող սմարթֆոնի տեխնիկական որոշ տվյալներ, գրում է 3dnews.ru-ն։ 

 
Նոր սմարթֆոնը լինելու է բարակ և հետևի կողմում ունենալու է «ադամանդե» նախշ։ 
Կայքը հայտնում է նաև որակյալ տեսախցիկի մասին, որն ունի լուսադիոդային լապտեր, իսկ առջևի տեսախցիկն ունի 5ՄՊ հզորություն։ Սմարթֆոնի տերերը կարող են օգտվել մի շարք գործառույթներից, որոնց օգնությամբ կկարողանան տարբեր էֆեկտներ տալ սարքով արված լուսանկարներին։
  
 
 
Սարքի պրոցեսորի տեսակն անհայտ է։ Հայտնի է միայն, որ նորույթը կստանա 2ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներկառուցված հիշողություն։ 
 
Սենսորային էկրանի չափսը 4.7-5 դյույմ կլինի։ Այն աշխատելու է Android օպերացիոն համակարգի վերջին թարմացմամբ։ Սմարթֆոնը շուկայում կհայտնվի հունիսի վերջին, իսկ մի շարք երկրներում՝ հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում։ 
 
Oppo Mirror 5 սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի հունիսի վերջին. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)