Ուլիսը Եվրոպա լիգայից առաջ արտասահամանյան հավաք է անցկացնում

01:20 • 20.06.15

 Երևանի «Ուլիսը» կողմոնորոշվել է Եվրոպա լիգայից առաջ իր նախապատրաստականշրջանի հարցում: այդ կապակցությամբ ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել:

 

«Երևանի «Ուլիսը» այսօր անցկացնելու է առաջին մարզումը նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-յի Եվրոպայի լիգայի խաղերին: Թիմը տասը օր ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայի Բոլու քաղաքում: Առողջարանային «Կորու» համալիրում կան բոլոր պայմանները լիարժեք մարզումներ ու հանգիստ կազմակերպելու համար, չնայած թիմի մարզչական կազմի հիմնական խնդիրը բնականաբար մարզումներն են:

 

«Ուլիսի» կազմում առաժմ փոփոխություններ չկան: Տարվում է աշխատանք թիմի կազմը համալրելու համար, բայց դեռևս վաղ է խոսել նոր խաղացողների մասին:

 

Թուրքիայում ուսումնամարզական հավաքան անցնելու է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի և նրա օգնական Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ: Մարզիչ Գագիկ Սիմոնյանը Երևանում մասնակցում է մարզչական A արտոնագրի դասընթացներին, այդ պատճառով էլ չի ժամանել Թուրքիա:

 

«Ուլիսում» արդեն չեն մարզիչներ Ալեքսանդր Թադևոսյանն ու Մայիս Ազիզյանը: Ակումբի հետ պայմանագիրը ավարտվելուց հետո, կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշեցին չշարունակել համագործակցությունը:

 

Թուրքիայում բացի մարզումներից «Ուլիսը» նախատեսել է նաև ստուգողական երեք հանդիպումներ անցկացնել: Մրցակցների մասին կտեղեկացնենք մոտ օրերս»:
 

Ուլիսը Եվրոպա լիգայից առաջ արտասահամանյան հավաք է անցկացնում