Porsche-ն թողարկել է 918 Spyder մոդելի վերջին սուպերհիբրիդը
Porsche ընկերությունը թողարկել է 918 Spyder սուպերհիբրիդի վերջին մեքենան, որի արտադրությունն սկսվել էր 21 ամիս առաջ: Գերմանական ապրանքանիշի գործարանից դուրս է եկել մոդելի` թվով 918-րդ օրինակը:
Ինչպես գրում է Motor.ru-ն` Porsche 918 Spyder-ի նախատիպը առաջին անգամ ներկայացվել էր 2010-ին` Ժնևի ավտոսրահում:
Մոդելի վերջին օրինակը, որ ներկայացվել էր բորդո գույնով, վաճառվել է 2014-ի դեկտեմբերին, սակայն մեքենայի կառուցումն ավարտել են հիմա:
Porsche 918 Spyder-ը զինված է 887 ձիաուժ զարգացնող հիբրիդային ուժային համակարգով, որը ներառում է 4.6 լիտր ծավալային, 8 մխոցային շարժիչ՝ 608 ձիաուժ հզորությամբ, 2 էլեկտրական շարժիչ` 156 և 129 ձիաուժով, ինչպես նաև լիթիում-իոնային մարտկոցներ:










