Maserati-ի յուրահատուկ կոնցեպտային մեքենան կվաճառվի 4 մլն եվրոյով

22:36 • 21.06.15

Bonhams աճուրդի տունը վաճառքի կհանի Maserati Boomerang  կոնցեպտային մեքենան, որը 1970-ականներին ստեղծվել է միակ օրինակով: 

Ինչպես գրում է Motor.ru-ն` Autoblog-ին հղումով, թեև մեքենայի նախնական արժեքը չի հաղորդվում, պարբերականին հաջողվել է Bonhams-ի մասնագետից տեղեկանալ, որ մեքենան կվաճառեն 3-4 մլն եվրոյով: 

Սեպաձև թափք ունեցող «Բումերանգը»` տանիքից բացվող դռներով, ներկայացվել է 1971-ին Թուրինի ավտոսրահում: Այն զինված է  V8 շարժիչով, որն ունի 300 ձիաուժ հզորություն: 

Մեկ տարի անց Ժնևում ներկայացվել էր առավել կատարելագործված տարբերակը` նախատեսված սովորական ճանապարհների համար: 

Աճուրդը, որում վաճառելու են  ինքնատիպ կոնցեպտային մեքենան, կանցկացվի սեպտեմբերի 15-ին` Ֆրանսիայում:
 

Maserati-ի յուրահատուկ կոնցեպտային մեքենան կվաճառվի 4 մլն եվրոյով