Հարսնացուի 4-ամյա դուստրը հետ չի մնացել իր մայրիկից հարսանեկան լուսանկարում
Անդերսոն անունով 4-ամյա աղջնակը չի ամաչում ցուցադրել իր զգացմունքները: Ինչպես գրում է AdMe.ru-ն շաբաթ կայացել էր աղջկա մոր` Միշել Հոլի հարսանիքը:
Անդերսոնը, որ հարսանիքին ծաղիկներ բռնող աղջիկն էր, զարմացրել է բոլոր հյուրերին` անսպասելի համբույր տալով մատանիների պահապան տղային, այն էլ հենց հարսանեկան լուսանկար անելու պահին:
«Ես պատրաստեցի ամեն ինչ լուսանկարելու համար և խնդրեցի հարսնացուին համբուրել փեսացուին: Քանի որ փոքրիկ Անդերսոնն ամբողջ օրն իրեն հարսնացու էր անվանում, հավանաբար մտածեց, որ խնդրանքս իրեն էր ուղղված, և համբուրեց իր ընկերոջը», - պատմել է լուսանկարչուհի Լեա Բուլարդը:










