Apple-ի ղեկավարը հայտնել է, որ ոսկեգույն iPhone-ների հայտնվելը թելադրված է Չինաստանում սպառողների ճաշակով

16:00 • 22.06.15

Apple Inc.-ն իր արտադրանքը նախագծելիս հաշվի է առնում Չինաստանից սպառողների նախընտրությունները, հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով կորպորացիայի համար այդ սպառման շուկայի կարևորությունը, գրում է Interfax.ru-ն:

 

Կուկի խոսքով՝ դա տարածվում է այդ թվում նաև նոր սարքերի գունային ընտրության վրա: Օրինակ՝ անցած տարի ոսկեգույն iPhone սմարթֆոններ ավելացնելու որոշումը մեծավմասամբ թելադրվել է Չինաստանում, ներառյալ՝ Հոնկոնգում և Մակաոյում, ինչպես նաև Սինգապուրոում և Թայվանում այդ երանգի տարածվածությամբ:

 

Ներկայում Չինաստանն Apple-ի համար մեծությամբ երկրորդ շուկան է՝ ԱՄՆ-ից հետո, 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին դրան բաժին է հասել ընկերության եկամտի 29 տոկոսը:

 

Apple-ի ղեկավարը հայտնել է, որ ոսկեգույն iPhone-ների հայտնվելը թելադրված է Չինաստանում սպառողների ճաշակով