Եգիպտոսում 8 մլն շան մումիա է հայտնաբերվել
Եգիպտոսի մայրաքաղաքի Սակարա հնագույն նեկրոպոլիսում հայտնաբերվել է շների և այլ կենդանիների 8 մլն մումիա:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ խոսքը ինչպես հասուն առանձնյակների, այնպես էլ շների ձագերի մասին է: Դրանք զմռսվել են մոտ 2,5 հազար տարի առաջ: Պահվել են կատակոմբներում` մահվան աստված Անուբիսի տաճարի մերձակայքում:
Շների վրա բռնության հետքեր չկան. գիտնականները ենթադրում են, որ նրանք սատկել են սովից ու ջրազրկումից: Հայտնաբերված շան ձագերը մի քանի ժամականից մինչև մի քանի օրական են:
173 X 140 մ չափերի կատակոմբներում հայտնաբերվել են նաև շնագայլերի, աղվեսների, բազեների, կապիկների, ցուլերի և Հին Եգիպտոսում աստվածացված այլ կենդանիների մումիաներ:
Հին եգիպտացիները երկրպագում էին Անուբիս աստծուն` շնագայլի տոտեմի միջոցով, որը համարվում էր հանգուցյալների հովանավոր կենդանին:










