Nissan-ը 2016-ին կթողարկի Kicks կոմպակտ ամենագնացը (լուսանկարներ, տեսանյութ)

16:35 • 22.06.15

Nissan ընկերությունը հայտարարել է, որ 2016-ին կթողարկի Սան Պաուլոյի ավտոսրահում ներկայացված Kicks կոնցեպտի արտադրական տարբերակը, որը նախատեսված է Բրազիլիայում անցկացվելիք Օլիմպիական խաղերի համար, գրում է korrespondent.net-ը։

 

Նախնական տվյալների համաձայն՝ նորույթի չափսերը լինելու են ավելի մեծ, քան Juke մոդելինը. մոտ 4.3մ երկարությամբ, 1.8մ լայնությամբ և 1.6մ բարձրությամբ, ընդ որում՝ մեքենայի անվաբազան լինելու է 2620մմ։

 

Նոր քրոսովերի հիմնական մրցակիցներն են՝ Jeep Renegade-ը, Honda HR-V-ն, Ford EcoSport-ը և Renault Duster-ը։

 

Հարկ է նշել, որ նոր մեքենան պետք է դառնա բրազիլական շուկայում առաջարկվող ամենագնացների առավել մատչելի տարբերակը։

 

Nissan Kicks-ի գինը, հավանաբար, կսկսվի 21.000 դոլարից։

 

2016 թվականին ակնկալվում է, որ Kicks-ը հասանելի կդառնա նաև հնդկական շուկայում։

 

Ինչ վերաբերում է այլ շուկաներում թողարկմանը, ընկերությունը տեղեկություններ չի տրամադրում։ 

 


 

Nissan-ը 2016-ին կթողարկի Kicks կոմպակտ ամենագնացը (լուսանկարներ, տեսանյութ)