BMW-ն թողարկել է M4 կուպեի հոբելյանական տարբերակը

00:14 • 23.06.15

BMW-ի Individual ստորաբաժանումը, որը զբաղվում է բավարական ապրանքանիշի մեքենաների անհատականացմամբ, իր գործունեության 25-ամյակի առթիվ թողարկել է  M4  կուպեի հատուկ թարմացված տարբերակը:


Ինչպես գրում է Motor.ru-ն` հատուկ տարբերակն ինտերիերի և արտաքին տեսքի յուրահատուկ ձևակերպում է ստացել: «Գերհզոր» M4-ի թափքը ներկել են Macao Blue  մուգ կապույտ մետալիկ երանգով: Երկդռնանի մեքենայի կարբոնային տանիքը պատվել է ընկերության  M շարքի դասական եռագույն գծերով:


Սպորտային նստելատեղերը պատված են Merino սև և սպիտակ գույնի կաշվով, իսկ գլխամասերում հայտնվել է BMW Individual-ի 25-ամյակը  խորհրդանշող  գրությունը:


Հոբելյանական BMW M4-ի տեխնիկական բաղադրիչները փոփոխության չեն ենթարկվել: «Գերհզոր» կուպեն զինված է 2 լիտր  ծավալով, 6 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 431 ձիաուժ հզորություն է զարգացնում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:

 


 

BMW-ն թողարկել է M4 կուպեի հոբելյանական տարբերակը