Վարունգի 10 օգտակար հատկանիշ, որոնց մասին քչերը գիտեն

00:41 • 23.06.15

Վարունգն առօրյայում ամենից շատ կիրառվող բանջարեղենն է իր հյութալիության և օգտակարության շնորհիվ: Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` տարատեսակ աղցաններում օգտագործվող վարունգը հարուստ է սննդարար բաղադրիչներով: Պարբերականը առանձնացրել է վարունգի   օգտակար հատկանիշները:


1. Վարունգն` իր կեղևով,  պարունակում է կալիում, C, A և K  վիտամիններ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում: Այն նատրիումի, խոլեստերինի և հագեցած ճարպերի ցածր պարունակություն ունի:


2. Վարունգը կարող է փոխարինել կոֆեինին: Երբ հոգնածության զգացում եք ունենում, կարող եք ածխաջրերի և վիտամին B-ի պակասը լրացնել վարունգի օգնությամբ:


3. Ապակին քրտնելուց պաշտպանելու համար այն սրբեք վարունգով լոգանք ընդունելուց առաջ:


4. Կարող եք մարմնի վրայից վերացնել ցելյուլիտը` վնասված հատվածին վարունգ քսելով և մերսելով: Կոլագենի շնորհիվ վարունգը կամրապնդի ձեր մաշկը: Այն նաև օգտակար է կնճիռների դեմ պայքարում:


5. Վարունգն օգտակար է գլխացավի և խումարի ժամանակ: Անհրաժեշտ է պարզապես մեկ հատ վարունգ ուտել քնելուց առաջ:


6.  Վարունգը նաև հագեցնող է: Եթե քաղցած եք, բայց դեռ ուտելու ժամանակը չէ, վարունգը շատ հարմար տարբերակ է քիչ կալորիաներով հագենալու համար:

 

7. Այն կարելի է կիրառել անգամ կոշիկները փայլեցնելու համար:


8. Վարունգն օգնում է նվազեցնել ճնշվածության մակարդակը:  Մեկ վարունգ կտրատեք, ավելացրեք եռացող ջրին:  Վարունգից  դուրս եկող գոլորշին հանանյութերի ազդեցություն ունի:


9. Այն կարելի է օգտագործել որպես մաքրող միջոց, պարզապես դրանով սրբեք պողպատե մակերևույթը, լվացարանն ու ծորակը:


10.   Վարունգն օգնում է նաև հեռացնել գրիչի, մարկերների հետքերը, պարզապես պետք է վարունգի դրսի կողմով տրորել կեղտոտ մակերեսը:
  

 


 

Վարունգի 10 օգտակար հատկանիշ, որոնց մասին քչերը գիտեն