Թուրքիայի վարչապետը կայցելի Սրեբրենիցայի կոտորածի հիշատակի միջոցառմանը

22:25 • 23.06.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկ օրով կայցելի Բոսնիա-Հերցեգովինա` մասնակցելու Սրեբրենիցայի կոտորածի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին:

 

Սրա մասին հայտնում է Hurriyet Daily News-ը` հիշեցնելով, որ 1992-1995 թթ. ընթացքում բոսնիացի սերբերը մոտ 8000 մուսուլմանների էին կոտորել: Այժմ Մեծ Բրիտանիան աշխատում է այդ կոտորածը ցեղասպանություն ճանաչելու նախագծի վրա: Այդ ժամանակ մի քանի օրում սպանվել էին Սրեբրենիցա բնակավայրի տղամարդիկ և տղա երեխաները:  Հարավսլավիայի հարցով ՄԱԿ-ի տրիբունալը այս կոտորածը ամենասարսափելին էր ճանաչել Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինից ի վեր:

 

Այս ոճրագործության ոգեկոչման արարողությունը տեղի կունենա հուլիսի 11-ին Սարաևոյում: Նա կայցելի նաև կոտորածի զոհերի ընտանիքներին:

 

 

Թուրքիայի վարչապետը կայցելի Սրեբրենիցայի կոտորածի հիշատակի միջոցառմանը