Շվեդ եպիսկոպոսի դագաղում 5 ամսական սաղմ են գտել
17-րդ դարի շվեդ եպիսկոպոսի դագաղում գիտնականները պատահաբար հինգ ամսական սաղմ են գտել, գրում է lenta.ru-ն։
Հայտնի չէ, թե վիժման հետևանքով լույս աշխարհ եկած պտուղը եպիսկոպոսի հետ արյունակցական կապ ունի կամ արդյոք նրան այնտեղ են դրել հոգևորականին ծառայող այլ անձինք՝ այդ քայլով փորձելով թաքցնել սեփական գաղտնիքը։
Պեդեր Վինդստրուպը Լունդի եպիսկոպոսն էր, ով 17-րդ դարում հայտնի աստվածաբան էր։ Նրա աճյունը թաղված է քաղաքի մայր տաճարին պատկանող դամբարանում, որն ամբողջությամբ անձեռնմխելի լինելով` գերազանց պահպանվել է։
Նրա հյուսվածքներն ուսումնասիրելու, կենդանության օրոք եպիսկոպոսի ունեցած հիվանդությունների և կենսակերպի մասին տեղեկություններ պարզելու նպատակով՝ գիտնականները նրա մարմինը ենթարկել են ռենտգենային ճառագայթման և համակարգչային տոմոգրաֆիայի զննության։
Սաղմի և եպիսկոպոսի արյունակցական կապը պարզելու համար ԴՆԹ անալիզեր են անցկացվում։










