Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից
02.20
«Կա-սե-ցում, կա-սե-ցում» վանկարկումներով ցուցարարները 8 ժամից ավելի է շարունակում են բողոքի ցույցը: Ոստիկանների ու ցուցարարների միջև պատգամավորների, դերասանների ու հոգևորականների պատն այդքան էլ չի ծառայում նպատակին: Պատգամավորներին մոտեցրել են ոստիկանական պատին, ովքեր խնդրում են ցուցարարներին մի քանի քայլ հետ գնալ՝ նշելով, որ օդ չկա:
Նշենք, որ ՀՀ Նախագահի հետ հանդիպման հարց այս պահին չի քննարկում: Քաղաքացիների մեծամասնությունը դեմ էր որոշմանը և հայտարարել են, որ եթե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման կասեցման մասին որոշում կա, ուրեմն թող հայտարարվի այդ մասին:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ օրակարգ ունեն ցուցարարները։
01:35
Բաղրամյան պողոտա են ժամանել նաև «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Տաճատ Վարդապետյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչն առաջացրել է ակտիվիստների վրդովմունքը։
Վերջիններս պահանջում են, որպեսզի ՀՀԿ-ականները հեռանան տարածքից, քանի որ իրենք են պատճատը նաև երկրում ստեղծված իրավիճակի։
Ցուցարարները վանկարկում են՝ «Աշոտյան հեռացիր»։ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրուցել չցանկացավ խոսել, միայն նշեց, որ բնական է, որ որոշ մարդիկ իրեն չեն սիրում ու նյարդերըն այսօր տեղի են տվել։
01.19
Պատգամավորները կենդանի պատ են կազմել ոստիկանության և ժողովրդի միջև
Բաղրամյան պողոտա են ժամանել «Հայ ազգային կոնգրես», «ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները։
Նրանք խնդրեցին ակցիայի բոլոր մասնակիցներին անցնել աղբամաններից կառուցված պատնեշից այն կողմ, իսկ իրենք շարվեցին ցուցարարների ու ոստիկանության միջև։
Ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պետ չէ մեծ ուշադրություն դարձնել իրենց քայլի վրա։ «Մենք պարզապես եկել ենք թույլ չտալու, որ ավելորդ գործողություններ լինեն»,-ասաց նա։
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եկել են բացառելու բռնությունը։ «Այստեղ ներկա են քաղաքական տարբեր հայացքներով մարդիկ, մեր նպատակը մեկն է՝ բացառել նոր բռնությունը։ Կենդանի պատ ենք կազմում ու պետք է մնանք այստեղ ամբողջ գիշեր, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ, կամ եթե որևէ մեկը ուզենա բռնություն կիրառել, դա կարող է անել միայն մեր վրայով», -ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև մշակութային գործիքներին միանալ իրենց նախաձեռնությանը։
01.15
«Վիտամին ակումբի» անդամները եկել են Բաղրամյան պողոտա՝ կանգնելու ոստիկանության և ժողովրդի միջև
Բաղրամյան փողոց են ժամանել «Վիտամին ակումբի» անդամները։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասացին Վաչեն ու Արամ MP3-ին, եկել են թույլ չտալու, որ ոստիկանության և ժողովրդի միջև բախում տեղի ունենա, իսկ եթե տեղի ունենա։
Մասնավորապես Վաչեն նշեց, որ այն ինչ կատարվեց երեկ սարսափելի էր և այսօր չի կարելի թույլ տալ, որ նույնը կրկնվի։
«Բախումը վատ է երկու կողմերի համար էլ, որովհետև ոստիկաններն էլ մեր ժողովրդի մասն են և չպետք է որևէ մեկի արյունը թափվի։ Մենք միացել ենք այսօր քանի որ գիտենք, որ սա ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական պայքար է։ Միացել ենք ի սրտե ու ձեզ հետ ենք ժողովուրդ ջան»,-ասաց նա։
Արամ MP3-ն էլ նշեց, որ խնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով, որպեսզի արյուն չթափվի։
«Ճիշտ տարբերակը քննարկումն է, չպետք է թույլ տալ, որ կատարվի այն, ինչ եղավ առավոտյան»,-ասաց նա։
01:06
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող Գյումրիի ակտիվիստները նստացույց են սկսել
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովուրդը ՀՀ նախագահին հայտնում է իր դժգոհությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ և պահանջում է չեղյալ հայտարարել։
Ոչ թալանին նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ պահանջում են՝ ՀՀ նախագահը հանդես գա ուղիղ եթերով և կատարի իրենց պահանջը։ Նրանք նաև տեղեկացրին, որ նստացույց է սկսվել Գյումրիում և մյուս քաղաքների բնակիչներին ևս կոչ արեցին նույն քայլի դիմել:
00:46
Պետք է մերժել՝ ՀՀ նախագահի հետ հանդիպելու առաջարկը. Արգիշտի Կիվիրյան
Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ պետք է մերժել՝ ՀՀ նախագահի հետ հանդիպելու առաջարկը։
«Ելքը մեկն է՝ պայքարը ավելի լայնածավալ դարձնելը։ Մենք այսօր տեսնում ենք ոգևորված երիտասարդություն, որը չի ցանկանում ստրկական կարգավիճակով ապրել։ Բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը լուծում չի տալու»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ այսօր ժողովուրդը առավոտվա դեպքերից հետո եկել է կրկին Բաղրամյան պողոտա իր արժանապատվությանը տեր կանգնելու, ապացուցելու, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը։
00:34
Պատգամավորներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ կկազմեն ոստիկանների ու ցուցարարների միջև. Ալեն Սիմոնյան
Ցուցարարների շարքում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, ով տեղեկացրեց, որ պատգամավորները և հայ շոու բիզնեսի անդամները որոշել են կենդանի պատ կազմել ոստիկանների շարքի ու ցուցարարների միջև՝ բախումից խուսափելու համար:
00:00
Ակտիվիստներին է միացել տաքսու հայտնի վարորդը:
22:56
Քննարկվում է ՀՀ Նախագահի հետ հանդիպելու տարբերակը. ակտիվիստները ուղիղ եթեր են պահանջում
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կմիջնորդի, որ ՀՀ Նախագահը նորից համաձայնի ընդունել ակտիվիստներից կազմված 5-6 հոգուց կազմված խմբի:
«Հասկացեք ձեր միջից, թե ով պետք է բարձրանա Նախագահի մոտ, մենք էլ փորձենք կազմակերպել հանդիպումը: Մի քանի րոպեից ձեզ կտեղեկացնենք, պարզապես եկեք հանգիստ այս հարցին լուծում տանք, որ գնաք տուն: Ձեր պահանջը արդար է, բայց բռնած ուղին սխալ»,- ասաց նա:
Ակտիվիստները, սակայն, նախապայման են դնում. ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ուղիղ եթեր ապահովել:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները ընդառաջ գնացին ակցիայի մասնակիցների պահանջին՝ մի քանի մետր հետ գնալ և մեծացնել միջանցքը:
22:31
Ձեր շարքերից հեռացրեք սադրիչներին. Հովհաննես Հունանյանը՝ ակտիվիստներին
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, ով գտնվում է Բաղրամյան պողոտայում, կոչ արեց ակտիվիստներին իրենց շարքերից հեռացնել բոլոր սադրիչներին:
«Ոստիկանները ևս հայ մարդիկ են, ձեզնից մեկն են և չի կարելի քարեր նետել նրանց ուղղությամբ»,- ասաց Հովհաննես Հունանյանը:
Ի պատասխան ակտիվիստները կոչ արեցին նմաններին հեռացել իրենց շարքերից, քանի որ ակցիայի իրական մասնակիցները սադրելու և ոստիկանության հետ բախման գնալու որևէ նպատակ չունեն:
Հարցին, թե փոխոստիկանապետը չի կարծում, թե սադրիչները քաղաքացիական հագուստով անձիք են, Հովհաննես Հունանյանը պատասխանեց. «Բացառում եմ, մենք թափանցիկ ենք գործում»:
22։05
Ոստիկանությունը պահանջում է հեռացնել փողոցի մեջտեղում որպես պատնեշ կառուցած աղբամանները
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ բարձրախոսով պահանջեց՝ փողոցի բանուկ հատվածից հանել աղբամանները, քանի որ այդ քայլը անօրինական է:
«Հարգելի համակարգող խումբ, դուք անընդհատ նշում եք սադրիչների մասին, բայց ուզում ենք ասել, որ հենց ձեր մեջ են սադրիչները, ինչի մասին վկայում են աղբամանների տեղադրումը փողոցի բանուկ հատվածում: Պահանջում ենք անհապաղ հեռացնել աղբամանները փողոցի բանուկ հատվածից»,- ասաց նա:
Վալերի Օսիպյանը նաև հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում դիմել որևէ գործողության, սակայն ակտիվիստների մեջ կան սադրիչներ, որոնք զինված են քարերով ու շշերով:
«Խնդրում ենք հեռացնել նրանց ձեր շարքերից, այլապես ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու»,- հայտարարեց նա:
21:44
Առաջիկա քսան րոպեներին ակտիվիստները կորոշեն անելիքները, իսկ մինչ այդ բարիկադներ են կառուցում
Ակցիայի մասնակիցները շարունակում են կանգնած մնալ ոստիկանության կազմած պատի առջև: Նրանք հայկական եռագույնը վեր բարձրացրած երգում են ազգային երգեր:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արմեն Մկրտչյանը առաջիկա 20 րոպեներին կորոշենք իրենց հետագա անելիքները, ներկայումս քննարկում են բոլոր առաջարկները:
«Մենք ուզում ենք այս պահին պահանջենք ոստիկանությունից, որ զորքերը տասը մետր հետ քաշեն, որովհետև շատ խիստ ենք կանգնած ժողովրդի հետ: Նշեմ, որ պրովոկացիաներ են հետևում տեղի ունենում, որին ոստիկանության աշխատողները չեն արձագանքում, այնինչ քաղաքացական հագուստներով ոստիկանները պետք է պահպանեն հասարակական կարգը, բայց իրենք անգործությամբ են զբաղված»,- ասաց նա:
Նշենք, որ քաղաքացիները աղբամաններով բարիկադներ են կառուցել և ձեռքերով հարվածում են դրանց՝ արհեստականորեն աղմուկ ստեղծելով:
20:21
Ակցիայի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտա, ուր ոստիկանները պատ եմ կազմել
Այս պահին ակցիայի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ ոստիկանները մի քանի շարքից կազմված պատ եմ կազմել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է քաղաքացիներին հետ շարժվել:
«Մենք այսքան ժամանակ հանդուրժողականություն դրսևորեցինք, որը բերեց անգործության, դա էլ անպատժելիության: Դիմեցինք խնդրանքով 10 ժամ շարունակ, որ ազատեք փողոցը, ընտրեք հրապարակ ու այնտեղ շարունակեք ցույցը: Մենք ունենք բազմաթիվ բողոքներ ու քաղաքի բանուկ փողոցը պետք է ազատեինք»,- ասաց նա:
Նշենք, որ իրավիճակը լարված է, մի կողմից ոստիկաններն են մահակներով հարվածում մահաններին, մյուս կողմից ակցիայի մասնակիցներն են սուլելով մոտենում:
20:07
Բաղրամյան պողոտան պաշտանում են ոստիկանները՝ վահաններով ու մահակներով զինված
Երթի մասնակիցները այս պահին հասել են Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանությունը հենց սկզբնական հատվածում մի քանի շարք պատ է կազմել՝ վահաններով ու մահակներով զինված: Այստեղ կանգնեցված է ջրցան մեքենան:
19։53
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշում կայացրին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
Նրանք այս պահին շարժվում են Թումանյան փողոց:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը կենտրոնացրել է ուժերը:
19:28
Չծրագրված քայլեր մեզնից չսպասեք. «Ոչ թալանին» նախաձեռնություն
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում հայտարարեցին, որ չծրագրված քայլեր իրենցից չսպասեն:
«Մենք ունենք հստակ ծրագիր այսօրվա ու նաև հետագայի համար, բայց պետք է անպայման սպասենք մեր բոլոր ընկերներին հենց այստեղ: Սա երկարատև պայքար է, որը պետք է Հայաստանը դարձնի ազատ անկախ ու երջանիկ»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Նա նաև նշեց, որ չի կարողանում մտաբերել մի դեպք, երբ Բաղրամյան պողոտան փակ մնա 12 ժամ շարունակ:
«Դա եղավ հենց անկախության սերնդի շնորհիվ, մեր պայքարի շնորհիվ»,- ասաց նա:
19.03
Դեպի Բաղրամյան պողոտա բարձրացող քաղաքացիները հետ դարձան Ազատության հրապարակ
Դեպի Բաղրամյան պողոտա բարձրացող քաղաքացիները հետ դարձան Ազատության հրապարակ՝ լսելով ընկերների կոչին:
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ մինչև հրապարակ չգա բերման ենթարկվածներից վերջին մարդը, իրենք պետք է մնան հրապարակում: Նա ընդգծեց, որ այս պահին օրակարգը այսպիսին է, իսկ թե ինչ կլինի հետո, կորոշվի ավելի ուշ:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը նշեց, որ հաղթանակի համար կարևորը կարգապահությունն ու համախմբվածությունն է:
«Մի քիչ համբերեք, հաղթանակ ենք ունենալու: Բայց հիմա պետք է զինվորի պես կարգապահ լինենք»,-ասաց նա:
18.46
Քաղաքացիների մի մասը երթով գնում է դեպի Բաղրամյան պողոտա, իսկ մյուս մասը կոչ է անում վերադառնալ Ազատության հրապարակ
Այս պահին Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների մի մասը շարժվում է դեպի Բաղրամյան պողոտա, սակայն որոշ քաղաքացիներ կոչ են անում հետ դառնալ և չգնալ դեպի նախագահական նստավայր: Ոստիկանությունը կրկին ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայի մոտ:
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները մնացել են «Ազատության» հրապարակում:
Այս պահին քաղաքացիների միջև անհամաձայնություն է, մի մասը համոզում է մյուսին գնալ, մյուս մասը՝ մնալ հրապարակում:
18.41
Հանրահավաքին կոչեր են հնչում կրկին նախագահական նստավայր երթով շարժվելու
Ազատության հրապարակ ժամանեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այսօր վաղ առավոտյան տարվել էին ոստիկանություն:
Նրանցից Մաքսիմ Սարգսյանը կոչ արեց «չկոտրվել ու պայքարել հանուն արդարության»:
«Նույն պահանջով շարունակելու ենք պայքարը: Երկար խոսել չեմ կարող, հենց նոր եմ ազատ արձակվել ոստիկանությունից»,-ասաց նա:
Նշենք, որ ակտիվիստները հավաքվածներին ցույց տվեցին քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր ուժ են կիրառել ակտիվիստների նկատմամբ:
Այս պահին Ազատության հրապարակում կոչեր են հնչում կրկին երթով գնալ դեպի նախագահական նստավայր:
18.07
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հոսանքի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հոսանքի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցների բողոքի ակցիային հունիսի 22-ի, լույս 23-ի գիշերը ոստիկանական ուժի գործադրումից հետո առաջին զանգվածային միջոցառումը` հանրահավաքը:
Շատ երիտասարդներ, բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ են ազատ արձակվել ոստիկանական բաժանմունքներից:
Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին ոստիկանության ուժերը ուժի կիրառմամբ ցրեցին բողոքի ակցիան, և ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեց 237 անձ: Մոտ երեք տասնյակ անձ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am–ի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»