Ամերիկացի գիտնականները թույլ են տվել դպրոցում ֆիզիկայի ժամերին ցուցադրել «Ինտերստելար» ֆիլմը
ԱՄՆ-ում գիտնականները երաշխավորել են, որպեսզի անցած տարվա կինոհիթերից մեկը` «Ինտերստելար» գիտաֆանտաստիկ թրիլերը, ցուցադրվի միջնակարգ դպրոցներում` ֆիզիկայի դասաժամներին:
«Լենտա»-ի փոխանցմամբ` համապատասխան անդրադարձ է հրապարակվել American Journal of Physics и Classical and Quantum Gravity գիտական հանդեսում: Գիտնականներն ասում են, որ այդ ֆիլմում հարաբերականության ընդհանուր տեսությունը հնարավորինս մատչելի է բացատրված:
Հետաքրքրական է, որ ֆիլմի գիտական խորհրդատուներից մեկը նաև ֆիլմի պրոդյուսերն է` Քիփ Թորնը Կալիֆոռնիայի համալսարանից: Նա և ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը նպատակ են ունեցել իրենց աշխատանքով երիտասարդ սերնդին խրախուսել տիեզերքի նվաճման հեռանկարներով:
Այժմ փորձագետները ընդգծում են, որ ֆիզիկայի երևույթները ֆիլմում ներկայացված են գիտական ճշգրտությամբ:










