Կադիրովը փակել է Instagram-ի իր էջն ընթերցողներից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը փակել է Instagram սոցիալական ցանցում իր էջն օգտատերերից, ովքեր նրա բաժանորդները չեն: Համապատասխան հաղորդագրությունը երևում է սոցցանցում նրա էջ մտնելու փորձի ժամանակ, գրում է lenta.ru-ն:
Այժմ էջը հասանելի է միայն այն բաժանորդների համար, ովքեր ստացել են Կադիրովի թույլտվությունը: Ներկայում Չեչնիայի ղեկավարի էջը 1 միլիոնից ավելի ընթերցող ունի:
Կադիրովն Instagram-ի ակտիվ օգտատեր է:
Մարտին նա կոչ էր արել հրաժարվել ամերիկյան սոցցանցերից, ինչպես նաև առաջարկել էր սահմանափակել մեսենջերների հասանելիությունը:










