Մոսկվայի բնակիչներն առաջիկա գիշերը կկարողանան բևեռափայլ տեսնել

13:00 • 23.06.15

Ուժեղ մագնիսական փոթորիկը, որը սպասվում է հունիսի 22-23-ը, կարող է բևեռափայլ առաջացնել, կանխատեսումներ է արել ՆԱՍԱ-ն։

 

Հազվագյուտ երևույթը կարող են տեսնել նաև Մոսկվայի բնակիչները։

 

Գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը կարող է հասնել 7-ի, որի դեպքում բևեռափայլը հնարավոր կլինի դիտարկել Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Չելյաբինսկում, Օմսկում, Նովոսիբիրսկում և Կրասնոյարսկում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Հազվադեպ հանդիպող երևույթն այս տարի հնարավոր կլինի դիտարկել արդեն երկրորդ անգամ, հայտնել է Մոսկվայի պլանետարիումի աշխատակից Ալեքսանդր Պերխնյակը։

 


Մոսկվայի բնակիչներն առաջիկա գիշերը կկարողանան բևեռափայլ տեսնել