Samsung ընկերությունը ներողություն է խնդրել իր հիվանդանոցում կորոնավիրուսի տարածման համար
Հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից՝ իրեն պատկանող քաղաքային հիվանդանոցում մերձարևելյան կորոնավիրուսի շնչառական համախտանիշի տարածման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես խոնարհվում եմ և անկեղծորեն ներողություն խնդրում հիվանդներից, զոհերին սգացող բարեկամներից և հիվանդությունից այլ տուժածներից»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնը։
Նա նաև խոստացել է բազմակողմանի օգնություն ցուցաբերել երկրի կառավարությանը՝ վարակի տարածման դեմ պայքարում։
Հիվանդների մեծ մասը կորոնավիրուսով վարակվել է Samsung-ի բժշկական կենտրոնում՝ ղեկավարության և անձնակազմի անփութության պատճառով։ Արդյունքում հոսպիտալը փակվել է՝ այդ մահացու վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու նպատակով։
Երկրում գրանցված է 175 դեպք, 27 մարդ մահացել է։










