Սերես գաճաճ մոլորակի վրա բուրգանման գոյացություն է հայտնաբերվել (լուսանկարներ)

10:34 • 23.06.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Dawn տիեզերական սարքի միջոցով լուսանկարել է Սերես գաճաճ մոլորակը, որի վրա մասնագետները հայտնաբերել են բուրգանման գոյացություն:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ըստ մասնագետների՝ դա  լեռ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 5 կմ-ի: Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ լուսանկարներն արվել են 4.400 կմ հեռավորության վրա: «Բուրգից» զատ լուսանկարների ուսումնասիրության շնորհիվ Սերեսի վրա հայտնաբերվել են առեղծվածային սպիտակ կետեր, որոնց ծագման աղբյուրը ևս անհայտ է:

 

Նշվում է, որ այս տարվա դեկտեմբերին Dawn-ը շատ ավելի մոտ կգնա Սերեսին, ինչից հետո դրանց միջև հեռավորությունը կլինի ընդամենը 360 կմ: Դա հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրել առեղծվածային օբյեկտն ու գաճաճ մոլորակին առնչվող նոր հայտնագործություններ անել:

 

Սերես գաճաճ մոլորակի վրա բուրգանման գոյացություն է հայտնաբերվել (լուսանկարներ)