Սնոուդենը Ղազախստանի լրագրողների միության մրցանակին է արժանացել

08:44 • 23.06.15

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ղազախստանի լրագրողների միության մրցանակակիր է դարձել, գրում է gazeta.ru-ն:

 

Սնոուդենը ստացել է մրցանակը «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում:

 

Ղազախ լրագրողները պատվավոր մրցանակ են շնորհել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցին՝ «ողջ աշխարհում հատուկ ծառայությունների տոտալ լրտեսության» մասին փակ տվյալների հրապարակման համար: 

Սնոուդենը Ղազախստանի լրագրողների միության մրցանակին է արժանացել