Կոլիբրին միակ թռչունն է, որ ունակ է ետ թռչելու. 20 անհավանական թվացող փաստ

22:27 • 24.06.15

Կյանքի ընթացքում ամեն օր կարելի է նոր բան սովորել և բացահայտել այնպիսի երևույթներ, որոնց գոյության մասին չէինք էլ կասկածում: AdMe.ru-ն հավաքագրել է որոշ հետաքրքիր  փաստեր, որոնք անհավանական են թվում, բայց փաստ են:

Կենսաբանություն

1. Մեր օրգանիզմում ապրող բակտերիաները 10 անգամ գերազանցում են այն բջիջները, որոնցից իրենք կազմված են:

2. Կոալայի մատնահետքը չի տարբերվում մարդու մատնահետքից, անգամ` էլեկտրոնային մանրադիտակով:

3. Կոլիբրին միակ թռչունն է, որ ունակ է ետ թռչելու:

4. Անձևաորդը 5 սիրտ ունի:

5. Կապույտ կետի սիրտն այնքան մեծ է, որ մարդ կարող է լողալ զարկերակներով:

6. Մարդու ԴՆԹ-ն 50 տոկոսով համընկնում է բանանի ԴՆԹ-ին:

7. Մեղրը միակ սննդամթերքն է, որը երբեք չի փչանում:

Ֆիզիկա

8. Մեկ օրը  Վեներայում ավելի երկարատև է, քան մեկ տարին Վեներայում:  Վեներայում մեկ օրը  տևում է 243 երկրային օր, իսկ մեկ տարին` 224.7 երկրային օր:

9. Մեկ բաժակ ջրում ավելի շատ մոլեկուլ կա, քան Երկրի բոլոր օվկիանոսներում` բաժակ ջուր:

10.  Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրև է գալիս:

11.   Եթե թունել փորեք Երկրի ողջ տարածքով և ցատկեք այնտեղ, ապա տեսականորեն մյուս ծայրին կհասնեք 42 րոպեից:

Աշխարհագրություն և պատմություն

12.  Ռուսաստանի մակերեսն ավելի մեծ է, քան Պլուտոնի մակերեսը:

13.   Կլեոպատրան ավելի մոտ էր ապրում Լուսնին, քան եգիպտական բուրգերի շինհրապարակին:

14.   Էվերեստի գագաթին բջջային կապ կա:

15.   «Տիտանիկի»` ծով դուրս գալուց 14 տարի առաջ վեպ է գրվել դրա խորտակման մասին:

16.   Տիեզերքից դեռ հնարավոր է տեսնել սահմանը Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միջև տարբեր էլեկտրական լապտերների շնորհիվ:

17.   Ֆրանսերենը Անգլիայի պաշտոնական լեզուն է եղել  600 տարուց ավելի:

18.   2 րոպեն մեկ մարդիկ ավելի շատ լուսանկար են անում, քան արել է ողջ մարդկությունը 19-րդ դարում:

Մշակույթ և կյանք

19.   Սովորական կոլայի տարան սուզվում է ջրում, իսկ դիետիկ կոլայինը` ջրի երես է դուրս գալիս:

20.   Ամեն 10-րդ իսլանդացին գրող ու հրապարակախոս է դառնում կյանքի ընթացքում:


 

 

 

 

Կոլիբրին միակ թռչունն է, որ ունակ է ետ թռչելու. 20 անհավանական թվացող փաստ