Lexus-ը ներկայացրել է թռչող բորդ, որը նման է Back to the Future ֆիլմում երևացող սարքին (լուսանկարներ, տեսանյութ)
Lexus ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է Back to the Future ֆիլմում երևացող սարքին նմանվող թռչող բորդ, որի ստեղծման վրա ընկերության աշխատակիցներն աշխատել են ավելի քան 18 ամիս, գրում է korrespondent.net-ը։

Թռչող բորդն աշխատում է մշտական մագնիսների և գերհաղորդիչների օգնությամբ։ Նորույթը ստացել է Lexus Hoverboard անվանումը և այժմ փորձարկման է ենթարկվում Բարսելոնայում՝ մասնագիտացած սքեյթբորդիստների կողմից։

Lexus-ը չի բացահայտում թռչող սարքի բոլոր տեխնիկական բնութագրերը՝ կենտրոնանալով միայն դրա դիզայնի վրա։

Սարքը պատրաստված է բնական բամբուկի փայտից, ինչպես նաև այլ թանկարժեք նյութերից։ Սարքի սառեցման համակարգը գործում է հեղուկ ազոտի հիման վրա։

Back to the Future ֆիլմում երևացող թռչող բորդը.












