ԱՄՆ-ում մարդու ատամներով եզակի ձուկ են բռնել (լուսանկարներ)

18:51 • 24.06.15

ԱՄՆ-ում բռնել են մարդու ատամներով բացառիկ ամազոնյան ձուկ:

ABC News-ը մանրամասնում է, որ ձուկը որսացել են հայր ու որդի Ռոն և Ֆրենկ Ռոսիները Նյու Ջերսիի Սուեդես լճում:

Սկզբում ձկնորս հայր ու որդին կարծել են, թե պիրանիա են բռնել, սակայն նրանց որսը իրականում եղել է հարավամերիկյան պակու: Դա մարդու ատամնաշար հիշեցնող ատամներով բացառիկ ձկնատեսակ է, որը սովորաբար բնակվում է Ամազոնի ջրերում:

Ըստ տարածված կարծիքի՝ այս ձկները ուտում են տղամարդկանց սեռական օրգանները: Ինչպես նաև` ընկույզները, որոնք հայտնվում են ջրում:

Ամեն դեպքում, Ռոսի ավագը ձկանը բաց է թողել լճի ջրերում, որտեղից բռնել էր նրան:
 

 

ԱՄՆ-ում մարդու ատամներով եզակի ձուկ են բռնել (լուսանկարներ)