Aston Martin-ը գաղտնազերծել է DB9 սպորտային մոդելի ամենահզոր տարբերակը
Aston Martin բրիտանական ավտոարտադրողը ներկայացրել է կատարելագործված DB9 GT սպորտային մեքենան:
Ինչպես գրում է Корреспондент-ը` մեքենան համալրված է 6 լիտր աշխատանքային ծավալով V12 շարժիչով, որը 547 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 6 աստիճան Touchtronic II փոխանցման տուփի հետ միասին և զարգացնում է 298 կմ/ժամ առավելագույն արագություն:
Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները` նորույթը կդառնա ամենահզոր սերիական կուպեն: 100 կմ/ժամ արագությունը Aston Martin DB9 GT-ն զարգացնում է 4.5 վայրկյանում:
Ընկերությունն արդեն հայտարարել է սպորտային մեքենայի նախնական պատվերների ընդունման մասին: GT սպորտային կուպեի արժեքը կազմում է մոտ 187 000 եվրո:










