Getty Images-ը մեղադրում է Google-ին հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար
Ամերիկյան Getty Images ֆոտոգործակալության ղեկավարությունը Google ընկերության դեմ բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Getty-ում կարծում են, որ Google-ը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը։ Ֆոտոարխիվի ներկայացուցիչները պնդում են, որ Google-ի որոնումներով լուսանկարի օրիգինալ ֆայլին հղումը հատուկ տեղադրված է այնպես, որ օգտատերն այն դժվարությամբ գտնի:
Բացի այդ, Google-ը թույլ է տալիս օգտատերերին պատճենել լուսանկարները մկնիկի սովորական հարվածով, ինչը Getty-ում անվանել են «օրիգինալ բովանդակության զանգվածային թալան»:
«Դա նշանակում է, որ Google-ը եկամուտ է ստանում Getty Images-ի բովանդակությունն օգտագործելիս՝ առանց օգտատերերին ֆոտոարխիվի կայք վերահասցեավորելու»,- ասված է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։










