Գիտնականները ավելի քան 800 «գերմութ» գալակտիկա են հայտնաբերել
Նյու Յորքի Սթոնի Բրուք համալսարանի և Ճապոնիայի Ազգային աստղադիտարանի աստղագետների խումբը 2014-ին ավելի քան 840 այսպես կոչված` «գերմութ» գալակտիկա է հայտնաբերել «Վերոնիկայի վարսեր» համաստեղությունում:
Lenta.ru-ի հաղորդմամբ` այս հայտնագործության մասին հոդված է լրապարակվել Astrophysical Journal Letters ամսագրում:
Հետազոտություններն անցկացվել են 8.2 մետրանոց Subaru աստղադիտակով` ԱՄՆ-ում: Հայտնաբերված գալակտիկաների 40 տոկոսը չափսերով համեմատելի են մեր գալակտիկայի հետ, սակայն ավելի քիչ աստղեր են պարունակում և շատ ավելի քիչ լույս են առկայծում:
Գիտնականների խոսքով՝ դրանք պարունակում են գրեթե այնքան աստղ, որքան գաճաճ գալակտիկաները, սակայն զբաղեցնում են գրեթե 100 անգամ ավելի մեծ տարածք: Չի բացառվում, որ «գերմութ» գալակտիկաների թիվը կգերազանցի 1000-ը:










