Ferrari-ն տարվա մեջ երկրորդ անգամ է ետ կանչում LaFerrari հիպերքարերը

22:42 • 25.06.15

Ferrari  ընկերությունը և ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության ազգային վարչությունը հայտարարել են LaFerrari հիպերքարերը ետ կանչելու մասին:

Ինչպես  Motor.ru-ն է տեղեկացնում` սա արդեն երկրորդ անգամն է 2015 թվականին, երբ մեքենաները ետ են կանչվում ստուգումներ անցնելու համար: Վերանորոգման ստիպված կլինեն ուղարկել առնվազն 85 սուպերհիբրիդ:

Այս տարվա մարտին հիպերքարերը ետ էին կանչվում վառելիքային համակարգում  հնարավոր անսարքության պատճառով:

Այն ժամանակ ԶԼՄ-ների հաղորդումներով՝ վերանորոգման էին ուղարկվել այն պահին թողարկված բոլոր մոդելները: Իտալական մեքենաշինական հսկան հրաժարվել է հաստատել համաշխարհային մակարդակով  ետ կանչման տեղեկությունը` ասելով, որ ընդամենը մի շարք ուղղումներ կկատարի վառելիքի բաքի հետ կապված:


 

 

 

Ferrari-ն տարվա մեջ երկրորդ անգամ է ետ կանչում LaFerrari հիպերքարերը