Արևային փոթորիկների բախումից Հյուսիսային Ամերիկայի երկնքում հյուսիսափայլ է հայտնվել (լուսանկարներ)
Արևային փոթորիկների արդյունքում Հյուսիսային Ամերիկայի երկնքում աննկարագրելի գեղեցկություն ունեցող հյուսիսափայլ է հայտնվել։
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հյուսիսափայլն այնքան մեծ է եղել, որ տեսանելի է եղել մայրցամաքի ամենատարբեր անկյուններից:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ գիշերային երկնակամարում հեքիաթային տեսարանը կրկնվելու է այս գիշեր, քանի որ Երկրի մթնոլորտին է մոտենում 4-րդ գեոմագնիսական փոթորիկը:
Ըստ մասնագետների՝ անամպ երկնքի առկայության դեպքում հյուսիսափայլով ողջ գիշեր զմայլվելու հնարավորություն կունենան մոլորակի հյուսիսային հատվածի բնակիչները։















