Բրիտանացի անչափահասները ստեղծել են գունավոր պահպանակ, որը գույնը փոխում է սեռավարակների դեպքում
Բրիտանացի անչափահասները ստեղծել են «խելացի» պահպանակ, որը «ֆիքսում է» սեռական ճանապարհով փոխանցվող վարակները: Գյուտի հեղինակներն են 14-ամյա Ալին, 13-ամյա Նուազը և 14-ամյա Չիրագը:
Russia Today-ը հայտնում է, որ պահպանակները գունավոր են, իսկ զուգընկերների մոտ սեռական վարակների «հանդիպելով»՝ սկսում են փոփոխել իրենց գույնը։ S.T. EYE կոչվող պահպանակները հակամարմինների շերտ են պարունակում, որը սեռական հիվանդությունների հակագեների հետ «շփվելով» էլ փոխում է գույնը` ըստ հիվանդության:
Կարևոր հայտանգործության հեղինակները Նյուտոնի ակադեմիայի սաներն են, որոնք այս կերպ ցանկացել են նպաստել սեռավարակների տարածման կանխմանը: Իրենց հայտնագործության համար երիտասարդ գիտնականներն արժանացել են TeenTech մրցանակին` 1000 ֆունտ դրամական պարգևով, ինչպես նաև այցելության հնարավորություն ստացել Բուքինգհեմի պալատ` Բրիտանիայի թագավորական նստավայրերից մեկը:










