Facebook Messenger-ից հնարավոր կլինի օգտվել առանց Facebook-ում գրանցման

00:58 • 25.06.15

Facebook սոցցանցը հնարավորություն է ստեղծել օգտվել Messenger ծառայությունից առանց Facebook-ում գրանցվելու: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն` TheNextWeb-ին հղումով:

Ներկա պահին առանց սոցցանցում էջ ունենալու  Facebook Messenger-ում գրանցվել կարող են ԱՄՆ-ի, Կանադայի, Վենեսուելայի և Պերուի բնակիչները: Սակայն Facebook-ն ամեն դեպքում խորհուրդ է տալիս օգտատերերին էջ բացել սոցցանցում:

Facebook-ն իր օգտատերերի հաղորդագրությունների ծառայությունն առանձին հավելվածում առանձնացրել է 2014-ի ապրիլին: 

 

 

 

Facebook Messenger-ից հնարավոր կլինի օգտվել առանց Facebook-ում գրանցման