Ford-ը «խելացի» էլեկտրական հեծանիվ է ներկայացրել
Ford ընկերությունը էլեկտրական հեծանիվի նոր կոնցեպտ է ներկայացրել` MoDe:Flex-ը, որն աշխատում է մեքենայի հետ միասին:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` այս էլեկտրական հեծանիվը միացվում է Ford-ի հատուկ հավելվածին, որը թույլ է տալիս հաշվարկել օպտիմալ երթուղին։ Հեծանիվը հեշտությամբ կարելի է երկու մասի բաժանել, որպեսզի մեքենայով կարելի լինի տեղափոխել նախատեսված վայր, հանել մեքենայից և ճանապարհը շարունակել հեծանիվով:
MoDe:Pro-ն զինված է 200-վատտ շարժիչով, 9 ամպեր/ժամ մարտկոցներով, իսկ առավելագույն արագությունն է 25 կմ/ժամ: Բացի այդ, ղեկի համակարգում վիբրացիոն կարգավորիչներ են տեղադրված, որոնք զգուշացնում են շրջանցել փորձող մեքենաների մասին:










