Gmail-ը համալրվել է ուղարկված նամակը վերադարձնող գործառույթով

12:08 • 25.06.15

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն իր Gmail փոստային ծառայությունը համալրել է անչափ օգտակար գործառույթով, որն օգտատերերին հնարավորություն է տալիս հետ վերադարձնել արդեն ուղարկված էլեկտրոնային նամակը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, նամակը կարելի է վերադարձնել 10, 20 կամ 30 վայրկյանի ընթացքում` հաշվի տեխնիկական կարգավորման բաժնում ընտրելով համապատասխան ժամանակային  ինտերվալը: Հենց որ օգտատերը սեղմի «ուղարկելը», էկրանի վերևում կհայտնվի դեղին ուղղանկյուն, որը կառաջարկի չեղարկել նամակի ուղարկումը: Նսամակները, որոնց ուղարկումը չեղարկվել է, կպահպանվեն «սևագրեր» բաժնում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է կարգավորման բաժնում ակտիվացնել այն: Մինչդեռ բջջային սարքերով այս գործառույթից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել Inbox հավելվածը։

Gmail-ը համալրվել է ուղարկված նամակը վերադարձնող գործառույթով