Ավանդական հանցավորությունը տեղափոխվել է կիբերտարածք՝ գիտակցելով դրա շահութաբերությունը. Կասպերսկի
Ավանդական հանցավորությունը յուրացնում է կիբերտարածքը՝ «իրականացնելով ավանդական քրեական հանցավորություններ», վստահեցնում է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
«Անտվերպենում լատինամերիկյան նարկոմաֆիան, հաքերներ վարձելով, կիբերհսկողության տակ է վերցրել կոնտեյներների բեռնաթափումը՝ ապրանքի միջից թմրանյութերն անխոչընդոտ հանելու համար, սիբիրյան հանքահորերում գողանում են ածուխ, Ուկրաինայում՝ հացահատիկ»,- օրինակներ է նշել Կասպերսկին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ընկերության տնօրենը խոսել է նաև բանկերի վրա հաքերայի հարձակումների օգնությամբ բանկոմատներից արվող գողությունների մասին։
«Չեմ կարող նշել հստակ տոկոսներ, սակայն ամենատարածված լեզուն, որով խոսում են կիբերհանցագործները, չինարենն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում են իսպաներենի և պորտուգալերենի լատինամերիկյան տարբերակները։ Եվ 3-րդ տեղում է ռուսերենը։ Ընդ որում՝ դա չի նշանակում, որ չինարեն խոսացող հանցագործները Չինաստանի քաղաքացիներ են, իսկ ռուսերեն խոսացողները՝ Ռուսաստանի։ Դա կարող են լինել, օրինակ, Նյու Յորքի, Հանովերի ռուսալեզու բնակիչներ կամ չինական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք շատ են ամբողջ աշխարհում»,- նշել է Կասպերսկին՝ հավելելով, որ ամենաբարդ և ամենահմուտ հարձակումներն իրականացնում են ռուսալեզու հաքերները։










