McLaren-ը հատուկ սուպերհիբրիդ է թողարկել` ի պատիվ «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Ալեն Պրոստի
McLaren ընկերությունը ներկայացրել է P1 սուպերքարի հատուկ տարբերակը, որը թողարկել է «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Ալեն Պրոստի պատվին:
Ինչպես գրում է Motor.ru-ն` բրիտանական մեքենաշինական ընկերության հատուկ մեքենաներ պատրաստող MSO (McLaren Special Operations) ստորաբաժանման ստեղծած հիբրիդային մեքենայի դեբյուտը կկայանա բրիտանական Գուդվուդի փառատոնում:
Հանրահայտ ֆրանսիացի մրցարշավորդն անձամբ է ընտրել արտասովոր McLaren P1-ի արտաքին ձևավորումը, որի գույները համապատասխանում են իր սաղավարտի գույներին, որի վրա ավելացրել են ֆրանսիական դրոշի գույները: Մեքենայի սրահը կներկայանա սև և կապույտ երանգներով:










