Գիտնականները բացատրել են ձայներ նմանակելու` թութակների եզակի ունակությունը
Գիտնականները թութակների ուղեղի կառուցվածքում հայտնաբերել են այն կառույցները, որոնք պատասխանատու են ձայների, այդ թվում` մարդու խոսքի իմիտացիայի եզակի ընդունակությունների համար:
«Լենտա»-ն` հայտնում է, որ այս հայտնագործությամբ հնարավոր է դարձել հասկանալ` էվոլյուցիայի ընթացքում երբ և ինչի համար են թութակները սովորել ձայներ նմանակել:
Ըստ այդմ` թութակները և կոլիբրիները իրենց ուղեղներում «երգային կենտրոն» ունեն. դա փոխկապակցված նեյրոնների խումբ է, որը սինխրոնացնում է գեղգեղանքն ու ուսուցանումը: Թութակների ուղեղում գիտնականները հետևել են PVALB կոչվող գենի ակտիվացիային: Թութակների դեպքում ուղեղի այդ կենտրոնի շերտերը բջիջների այլ լրակազմ ունեն և տարբերվում են մյուս երգեցիկ թռչուններինից:
Հետազոտությամբ պարզվել է, որ թութակների ձայնանմանակման ունակությունը ձևավորվել է առնվազն 29 մլն տարի առաջ, երբ թութակների ուղեղում ձևավորվել է գեղգեղանքի երկորրդ կենտրոնը: Այդ ունակությունը թութակների համար հեշտացնում է հաղորդակցությունը. այս կերպ թռչունները ահազանգում են վտանգի մասին, պաշտպանում իրենց տարածքը, գրավում հակառակ սեռին, ճանաչում միմյանց:
Իսկ ձայներ նմանակելը՝ նման բարդ գործընթացը, կարող է որոշիչ գործոն լինել ոչ միայն թութակների, այլև մարդկանց էվոլյուցիայում:










