ԵԽԽՎ-ն Ռուսաստանին ագրեսոր է ճանաչել Ուկրաինայի հարցով բանաձևով

22:14 • 25.06.15

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Դոնբասում հակամարտության հետևանքով կորած անձանց հարցով բանաձև է ընդունել:

«Գազետա»-ն հայտնում է, որ այդ բանաձևով Ռուսաստանի Դաշնությունը ագրեսոր-պետություն է ճանաչվել, իսկ Ղրիմը` օկուպացված տարածք: Հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ներկա 55 մասնակցից 7-ն է դեմ քննարկել Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու հարցով:

Նույն բանաձևով Ուկրաինային պարտավորեցվում է աջակցություն ցուցաբերել այն մարդկանց ընտանիքներին, ովքեր անհետ կորել են:

 

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին ագրեսոր է ճանաչել Ուկրաինայի հարցով բանաձևով