Ամերիկյան ընկերությունը 3D տպիչով տպված սուպերքար է ներկայացրել
Ամերիկյան Divergent Microfactories ընկերությունը ներկայացրել է Blade ավտոմեքենան, որի հիմնական մասերը տպվել են 3D տպիչով, գրում է Interfax.ru-ն։
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ դա աշխարհում առաջին սուպերքարն է, որ պատրաստվել է այդպիսի նորարարական միջոցով: Ավտոմեքենան հավաքելը զբաղեցնում է մոտ մեկ ժամ:
Blade-ը տարբերվում է այլ մեքենաներից տպավորիչ հատկանիշներով. նրա շասսին 90 տոկոսով ավելի քիչ է կշռում, քան ավանդական մեքենաներինը, երկտեղանոց մեքենայի ընդհանուր քաշն ընդամենը 632 կիլոգրամ է: Սուպերքարը կարող է երկու վայրկյանում 96,5 կիլոմետր/ժամ արագություն զարգացնել։










