Թուրմ, որը բուժում է մաշկային հիվանդությունները
Մաշկն ամենաերկար օրգանն է մարդու օրգանիզմում և ամենից շատն է ենթարկվում արտաքին ազդեցություններին: Մաշկային հիվանդություններից տառապում են շատերը և հաճախ չեն իմանում ինչպես վարվել այդ հիվանդությունների դեպքում: Այս մասին գրում է Top Healthy Life-ը և մաշկի գրեթե բոլոր հիվանդությունների համար օգտակար բաղադրատոմս ներկայացնում:
Բաղադրատոմս և պատրաստման եղանակը`
Անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ կաղնու կեղև, ուռենու կեղև, ընկույզի տերևներ, եղինջ և կալենդուլա (վաղենակ դեղատու): Խառնուրդից վերցնել 3 թեյի գդալ և վրան 700 մլ եռացող ջուր լցնել, ծածկել և թողնել` հանգստանա 30 րոպե: Այնուհետև պետք է քամել հեղուկը և խմել օրական 3 անգամ` ուտելուց առաջ:
Այս թուրմը բավականին արդյունավետ է մաշկային հիվանդությունների պարագայում: Եթե այնուամենայնիվ թուրմ ըմպելը ձեզ համար չէ, աղբյուրը խորհուրդ է տալիս սև չամանի յուղ քսել մաշկի վնասված հատվածին:










