Ավստրալիայում հսկայական շնաձուկ են որսացել (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի ձկնորսներն օվկիանոսում պատահաբար հսկայական շնաձուկ են որսացել, որն ունի 6.5 մետր երկարություն, գրում է rg.ru-ն։
Ձկնորսների նման «ավարը» հիանալի հնարավորություն է գիտնականների համար՝ ուսումնասիրել իր չափսերով աշխարհում երկրորդ ամենամեծ ձկանը։
Սա 160 տարվա մեջ երրորդ անգամ է, երբ ձկնորսները պատահաբար հազվագյուտ ձկնատեսակի ներկայացուցչի են որսում։
Վերջին անգամ նման մեծության շնաձուկ որսացել են անցյալ դարի 30-ականներին։














