Nissan Juke-ը երկու անիվի վրա երթևեկության ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Nissan Juke Nismo RS «գերհզոր» կոմպակտ քրոսովերը Գուդվուդի արագության փառատոնում համաշխարհային ռեկորդ է գրանցել` երկու անիվի վրա 1.86 կմ տարածությունն անցնելով 2 րոպե 10 վայրկյանում:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` նախորդ ռեկորդը, որ գրանցվել էր բրիտանական Գուդվուդում 2011-ին, կրկին պատկանում էր Nissan Juke, սակայն սովորական և ոչ թե RS մոդելին: Այն ժամանակ մեքենան նույն տարածությունը հաղթահարել էր 2 րոպե 55 վայրկյանում:
Ռեկորդը գերազանցող Juke Nismo RS-ը համալրված է ստանդարտ բաղադրիչներով` 1.6 լիտր ծավալով բենզինային շարժիչ, 6 աստիճան մեխանիկական տուփ, 218 ձիաուժ հզորություն:
Քրոսովերի ղեկին նստած է եղել կասկադյոր Թերի Գրանտը: Նախորդ ռեկորդը ևս նա էր սահմանել: Արագության փառատոնը Գուդվուդում բացվել է հունիսի 25-ին և կշարունակվի մինչև հունիսի 28-ը:










