Oxford English Dictionary-ն համալրվել է մոտ 500 նոր բառով

11:35 • 26.06.15

Անգլերենի Օքսֆորդի բառարանի (Oxford English Dictionary) հեղինակներն ավելացրել են մոտ 500 բառ, այդ թվում՝ «թվերկ» պարի անվանումը և «թվիթերատի» տերմինը, գրում է РИА Новости-ն։

 

«Թվերկ» պարը բառարանը բացատրում է որպես «սեքսուալ սադրիչ պար, որում օգտագործվում են հետույքի և ազդրերի շարժումներ»։ Հեղինակների կարծիքով՝ առաջին անգամ այդ տերմինն օգտագործվել է դեռևս 1820-ին։

 

«Թվիթերատի» (twitterati) անվանում են սոցկայքերի, օրինակ՝ Twitter-ի չափազանց ակտիվ օգտատերերին։

 

Բառարանում ավելացել են նաև «էլեկտրոնային ծխախոտ» (E-cigarette) բառը, վեբիզոդ (webisode, փոքր տեսարան սերիալից), Առաջին տիկին (FLOTUS, ԱՄՆ նախագահի կինը) բառերը։

 

Հեղինակները ներառել են նաև «սեքսթ» (sext) բառը, որը նշանակում է տեքստային հաղորդագրություն կամ ազատ ոճի պատկեր։

 

Oxford English Dictionary-ն համալրվել է մոտ 500 նոր բառով