Epson-ը թողարկել է իր առաջին լազերային պրոյեկտորը (տեսանյութ)
Epson ընկերությունը ներկայացրել է իր նոր Epson EH-LS10000 պրոյեկտորը, որն առաջին լազերային պրոյեկտորն է ընկերության պատմության մեջ, գրում է ferra.ru-ն։
Սարքն ունի Full HD լուծում, ինչպես նաև 4К Enhancement, ինչի շնորհիվ պատկերի դետալներն ավելի պարզ են երևում։
Epson 3LCD Reflective տեխնոլոգիան, որն առկա է սարքում, թույլ է տալիս շարժվող կադրերի պարզ և վառ պատկեր ցուցադրել։
Լազերային պրոյեկտորը հավասարապես ապահովում է լուսային և գունային բարձր պայծառություն, իսկ թարմացման հաճախականությունը 480Հց լինելով՝ պարզ ցուցադրում է եռաչափ պատկերներ։
Պրոյեկտորները հասանելի են ռուսական շուկայում։ Գնի և այլ մանրամասների մասին դեռևս հայտնի չէ։










